«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հավանական տեղափոխությունը կատալոնական ակումբ։
«Դժվար է այսպիսի թեմաներով խոսելը՝ հաշվի առնելով աշխարհում ստեղծված իրավիճակը։ Իհարկե, կցանկանայի ուժեղ ֆուտբոլիստների հետ մի թիմում խաղալ։ Նեյմարին շատ ջերմ կընդունենք, որովհետև նա արդեն խաղացել է մեզ մոտ ու հիանալի է ստացվել։
Ինչ վերաբերում է Լաուտարո Մարտինեսին, նա շատ է ավելացրել Իտալիայում։ Ուրախ եմ, որ «Բարսելոնան» փորձում է ձեռք բերել միայն նրանց, ովքեր կարող են մեզ ուժեղացնել»,- Սուարեսի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։
Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին «Բարսելոնայից» 222 մլն եվրոյով։ Նախորդ ամառ բրազիլացին փորձում էր վերադառնալ Կատալոնիա, սակայն ակումբները չկարողացան համաձայնության գալ ֆինանսական առումով։