«Սաութհեմփթոնը» իր պաշտոնական կայքում հայտարարել է կորոնավիրուսի տարածման սպառնալիքները կանխելու վերաբերյալ ընդունած որոշումների մասին։
Ֆինանսական դժվարությունների ֆոնին՝ տնօրենների խորհուրդն ու մարզչական շտաբը, ինչպես նաև գլխավոր թիմի խաղացողները համաձայնել են ապրիլ ու մայիս ամիսների աշխատավարձերի մի մասի ուշ վճարման պայմանին։ Այսպիսով, «սրբերը» դարձան ԱՊԼ-ում առաջինը, որ որոշեցին գնալ այդ քայլին։
Նշվում է, որ ակումբը չի մասնակցի այն ծրագրին, որը թույլ է տալիս իր աշխատակիցների եկամուտների մի մասն ուղղել պետությանը։ Ավելի վաղ նման քայլի գնալու համար քննադատության էր արժանացել «Լիվերպուլը», ինչից հետո հրաժարվել էր այդ գաղափարից։