Ֆրանսիական «Լիոնին» հետաքրքրել է Մադրիդի «Աթլետիկոյի» երիտասարդ ֆուտբոլիստ Խավիեր Սերանոն, տեղեկացնում է L’Equipe -ը:
Հիշեցնենք, որ երիտասարդ ֆուտբոլիստին իր կազմում է ցանկանում տեսնել նաև ՊՍԺ-ն:
Նշվում է, որ Ֆրանսիայի չեմպիոնը պատրաստ է վճարել 17-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում նախատեսված 26 միլիոն եվրոն:
Սերանոն մշտապես հրավիրվում է Իսպանիայի Մ18 հավաքական և հանդիսանում է դրա առաջատարներից մեկը:
Հավելենք, որ երիտասարդ տաղանդի պայմանագիրը իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը: