Տաջիկաստանի Բարձրագույն լիգայի առաջին տուրում «Դուշանբե-83»-ը սեփական հարկի տակ ընդունել է «Իստիկլոլին»: Մայրաքաղաքային դերբին կայացել է Կենտրոնական հանրապետական մարզադաշտում և ավարտվել է 0-7 հաշվով:
Հանդիպման զարդը դարձել է հյուրերի հարձակվող Մանուչեհր Ջալիլովի՝ 31-րդ րոպեին խփած գոլը: Նրա թիմակիցը, եզրում ստանալով գնդակը, փոխանցում է կատարում տուգանայինի կենտրոն, որտեղ էլ գտնվել է հարձակվողը. արդյունքում նա «մկրատ» հարվածով գրավել է դարպասը:
Ավելի ուշ Ջալիլովի թիմակիցները հաշիվը դարձրել են գերխոշոր: Ընդ որում, առաջին կեսի վերջնամասում մրցավարը երկու թիմերի կազմերից մեկական ֆուտբոլիստ է հեռացրել դաշտից:
Այս պահին գրեթե բոլոր մրցաշարերը դադարեցված են կորոնավիրուսի համավարակի պատճառով: Բացառություն են կազմում Բելառուսի, Տաջիկստանի և Նիկարագուայի համար: