Լոնդոնի «Չելսիի» իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոն գովաբանել է թիմի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդին, հաղորդում է Daily Mail-ը:
«Նա վերջերս է ավարտել ֆուտբոլիստի կարիերան, բայց այնպիսի տպավորություն է, որ տասնյակ տարիներ զբաղվել է մարզչական կարիերայով:
Լեմպարդը հրաշալի հոգեբան է և կարողանում է զրուցել ֆուտբոլիստների հետ: Վստահ եմ ՝ նրա հետ «Չելսին շատ տիտղոսներ կնվաճի»,- ասել է Ալոնսոն:
Հիշեցնենք, որ «Չելսին» Պրեմիեր լիգայի այս առաջնությունում վաստակել է 48 միավոր՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը: ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունը ժամանակավորապես դադարեցված է: