Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը կարող է հայտնվել Ա Սերիայում, տեղեկացնում է Sky Italia-ն:
Միլանյան ակումբը մտադիր է 30 միլիոն եվրո վճարել 29-ամյա ֆուտբոլիստի համար:
Հիշեցնենք, որ Վեյնալդումի պայմանագիրը անգլիական ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամռանը:
ԱՊԼ-ի այս մրցաշրջանում նա մասնակցել է 28 հանդիպման ու դարձել ՝ 3 գոլի հեղինակ: