Բրեստի «Դինամոյին» Բելառուս Գավաթի կիսաեզրափակչի՝ Սոլիգորսկի «Շախտյորի» հետ առաջին խաղում (2-0) անսովոր երկրպագուներ են աջակցել:
Ակումբն առաջին անգամ տոմսերի վիրտուալ վաճառք է իրականացրել: Մարզադաշտի տրիբունաներից մեկում էլ երկրպագուների փոխարեն մանեկեններ են նստել՝ մարդկանց դեմքերով:
Ակումբի մամուլի քարտուղարությունը հայտնում է՝ վիրտուալ տոմսերի վաճառքից գոյացած հասույթի մի մասը կուղղվի Բելառուսում կորոնավիրուսի դեմ պայքարին:
Our fans from all over the world seem to be happy! Thanks for your support, guys! 😉⚪️🔵 pic.twitter.com/wX4dCLDtUH
— @dynamobrest (@dynamobrest) April 8, 2020
Հիշեցնենք՝ Բելառուսը եվրոպական միակ երկիրն է, որտեղ շարունակվում են ազգային առաջնության հանդիպումները: Գրեթե բոլոր լիգաները դադարեցված են կորոնավիրուսի համավարակի պատճառով: Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի հանդիպումները հետաձգվել են անորոշ ժամանակով: Եվրո-2020-ը, որ պետք է անցկացվեր այս ամառ, կկայանա 2021 թվականին: