«Չելսիի» բրազիլացի կիսապաշտպան Վիլիանի գործակալ Կիա Ջուրաբչիանն իր հաճախորդի ծառայություններն առաջարկել է «Բարսելոնային», բայց կատալոնական ակումբը հրաժարվել է պայմանագիր կնքել խաղացողի հետ։ Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը։
31-ամյա Վիլիանը նոր պայմանագրի շուրջ համաձայնության չի եկել լոնդոնցիների հետ, այդ պատճառով մինչև 2019/2020 մրցաշրջանի ավարտ ձեռք կբերի ազատ գործակալի կարգավիճակ։ Ավելի վաղ «Բարսան» հետաքրքրվում էր Վիլիանի ծառայություններով։ Հիմա բրազիլացին չափազանց բարձր աշխատավարձ ու երեք տարվա պայմանագիր է խնդրել, ինչի պատճառով էլ «Բարսելոնան», ամենայն հավանականությամբ, երիտասարդ ֆուտբոլիստի ձեռք կբերի։
Վիլիանը «Չելսի» էր տեղափոխվել Մաախաչկալայի «Անժիից» 2013 թվականին։ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում նա լոնդոնցիների կազմում մասնակցել է 28 խաղի, խփել 5 գոլ ու ստացել 3 դեղին քարտ։