Լոնդոնի «Չելսիի» գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը կարիերան կարող է շարունակել Գերմանիայում: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:
Ռյուդիգերի պայմանագիրը «Չելսիի» հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականը: Աղբյուրի փոխանցմամբ, լոնդոնյան ակումբը մտադիր է ևս մեկ տարով երկարաձգել պայմանագիրը, սակայն ֆուտբոլիստի հետ բանակցությունները դադարեցվել են առաջնությունում դադարի և կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Հաղորդվում է, որ պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են Մյունխենի «Բավարիան» և Դորտմունդի «Բորուսիան»:
Ռյուդիգերը «Չելսի» է տեղափոխվել «Ռոմայից» 2017 թվականի հուլիսին: Տրանսֆերի արժեքը 35 մլն եվրո է կազմել: Այդ ժամանակից ի վեր պաշտպանը լոնդնոյան ակումբի կազմում 105 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 6 գոլի հեղինակ: