Շվեյցարական «Բազելի» խաղացողները չեն ընդունել աշխատավարձերի նվազեցման վերաբերյալ ակումբի ղեկավարության առաջարկը։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Խաղացողներին առաջարկվել է հրաժարվել ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածի աշխատավարձերի 70%-ից, այդ կերպ ֆուտբոլիստները չէին ստանալու տարեկան եկամտի 70%-ը։ Խաղացողները մերժել են առաջարկը, սակայն ակումբը խնդրել է վերանայել այն։
Ինչպես համաշխարհային սպորտի մյուս մրցաշարերը, այնպես էլ Շվեյցարիայի առաջնությունը դադարեցվել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Սուպերլիգայի 23 տուրերից հետո «Բազելը» մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում է, առաջատար «Սանկտ-Գալլենից» հետ է մնում 5 միավորով։