Transfermakt-ը թարմացրել է ֆուտբոլիստների մոտավոր արժեքները՝ կապված կորոնավիրուսի պանդեմիայի հետ:
Բոլոր ֆուտբոլիստների արժեքները 20%-ով նվազել են: Բացառություն են կազմել միայն 1998 թվականին և դրանից հետո ծնված ֆուտբոլիստները. նրանց արժեքը նվազել է 10%-ով:
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է: Պորտալը նրան 180 մլն եվրո է գնահատում: Երկրորդ և երրորդ տեղերում «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Սթերլինգն է և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը (երկոսւն էլ 128 մլն եվրո են գնահատվում):
Նշենք՝ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին վարկանիշի 9-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Նա 112 մլն եվրո է գնահատվում: «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 46-րդ տեղում է. նա 60 մլն եվրո է գնահատվում:
Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները՝ Transfermarkt-ի վարկածով
1. Կիլիան Մբապե (ՊՍԺ)՝ 180 մլն եվրո
2-3. Ռահիմ Սթերլինգ («Մանչեսթեր Սիթի»)՝ 128 մլն եվրո
2-3. Նեյմար (ՊՍԺ)՝ 128 մլն եվրո
4-7. Սադիո Մանե («Լիվերպուլ»)՝ 120 մլն եվրո
4-7. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)՝ 120 մլն եվրո
4-7. Հարի Քեյն («Տոտենհեմ»)՝ 120 մլն եվրո
4-7. Քևին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)՝ 120 մլն եվրո
8. Ջեյդոն Սանչո («Բորուսիա Դորտմունդ»)՝ 117 մլն եվրո
9. Լիոնել Մեսսի («Բարսելոնա»)՝ 112 մլն եվրո
10. Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ»)՝ 99 մլն եվրո
46. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»)՝ 60 մլն եվրո