«Ռեալը» չի պլանավորում վերադարձնել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։
Պորտուգալացի խաղացողի վերադարձի գաղափարը ակումբի սպորտային քաղաքականության մեջ չի մտնում։ Այս մասին հաղորդում է AS-ը՝ հղում անելով «Ռեալի» ղեկավարության աղբյուրներին։
Մադրիդցիների նախագահ Ֆլորենտինո Պերեսը գնահատում է Ռոնալդուին ակումբի պատմության մեջ կատարած ներդրումների համար, բայց «նրա ժամանակն արդեն անցել է, ու սպորտային առաջադրանքներն այլ են»,- մեջբերում է պարբերականն իր աղբյուրին։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ռեալից» «Յուվենտուս» էր տեղափոխվել 2018-ի ամռանը 112 մլն եվրոյով։