«Ռեալի» 2-րդ թիմի կիսապաշտպան Սեզար Հելաբերտը հայտնվել է «Բարսելոնայի», «Արսենալի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում:
AS պարբերականի հաղորդմամբ, 19-ամյա խաղացողին «Բարսան» հետևում է 2015 թ-ից, երբ «Հերկուլեսի» պատանի ֆուտբոլիստը որոշել է «Ռեալ» տեղափոխվել:
Հաղորդվում է, որ Արտետայի թիմը ֆավորիտ է Հելաբերտին ձեռք բերելու մրցավազքում:
«Ռեալի» հետ Հելաբերտի պայմանագիրն ավարտվում է 2021 թ-ին: Ակումբում ցանկանում են երկարաձգել գործող համաձայնագիրը: