«Տոտենհեմի» ու «Չելսիի» լեգենդար հարձակվող Ջիմմի Գրիվզը տեղափոխվել է հիվանդանոց։ Պատճառն առայժմ հայտնի չէ։
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը՝ հոսպիտալացումը կապված չէ կորոնավիրուսի հետ։ 80-ամյա անգլիացին վաղուց առողջական խնդիրներ ունի։ Նա երկու անգամ կաթված է տարել, 2015 թվականից տեղաշարվում է հաշմանդամություն ունեցողների համար նախատեսված սայլակով։
«Չելսիից» ու «Տոտենհեմից» բացի Գրիվզը հանդես է եկել նաև «Միլանում» ու «Վեսթ Հեմում»։ «Տոտենհեմի» կազմում նա երկու անգամ նվաճել է Անգլիայի Գավաթն ու մեկ անգամ՝ ՈՒԵՖԱ-ի գավաթը։ 1966 թվականին Անգլիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։ Անգլիայի բարձրագույն խմբում խփել է 357 գոլ, այդ ռեկորդը դեռ ոչ ոք չի անցել։ Ողջ կարիերայի ընթացքում դարձել է 424 գոլի հեղինակ։