Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին խոսել է թիմի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի մասին, հաղորդում է Football Italia-ն:
«Միշտ բարձր եմ գնահատել նրա որակները: Պյանիչը շատ նրբանկատ խաղացող է:
Ես փոխել եմ նրա խաղային դիրքը: Այժմ, Միրալեմը ավելի հարձակվողական ֆուտբոլ է ցուցադրում և դա նրան դուր է գալիս: Նա հիմա կարող է ավելի շատ գոլերի հեղինակ դառնալ»- ասել է իտալացի մասնագետը:
Հիշեցնենք, որ Պյանիչը Ա Սերիայի այս առաջնությունում մասնակցել է 22 հանդիպման և դարձել ՝ 3 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: