«Ուրարտուի» ավագ Արամ Բարեղամյանը վաղը՝ ապրիլի 9-ին, ակումբի պատանի ֆուտբոլիստների հետ օնլայն մարզում կանցկացնի։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Պարապմունքը ուղիղ եթերում կհեռարձակվի «Ուրարտուի» ֆեյսբուքյան էջում ժամը 18։30-ից սկսած։
«Բոլոր ցանկացողները կարող են միանալ»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: