«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կարիերան կարող է շարունակել «Յուվենտուսում:
Football Italia-ն հայտնում է, որ «Յուվենտուսը» կարող է «Միլանին» առաջարկել ֆուտբոլիստների փոխանակում իրականացնել. հարձակվող Ֆեդերիկո Բերնարդեսկիին՝ Դոնարումայի դիմաց:
Նշվում է, որ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան լավ հարաբերությունների մեջ է «Յուվենտւսի» հետ, և դա կարող է արագացնել գործարքը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բերնարդեսկին կարող է հեռանալ «Յուվենտուսից»՝ «Պարմայի» 19-ամյա կիսապաշտպան Դեյան Կուլուսևվսկու տրանսֆերի պատճառով: