«Միլանը» դարձյալ հետաքրքրվում է «Արսենալի» կիսապաշտպան Լուկաս Տորեյրայի ծառայություններով, գրում է Corrirere dello Sport-ը։
Ուրուգվայցի ֆուտբոլիստը ազդանշաններ է ուղարկել «ռոսոներիներին» Իտալիայի վերադառնալու ցանկության բովանդակությամբ։
Տորեյրան «Արսենալ» է տեղափոխվել 2018 թվականի հուլիսին «Սամպդորիայից»։
«Զինագործները» մտադիր են 40 միլիոն եվրո ստանալ 24-ամյա ֆուտբոլիստի վաճառքից։