«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ակումբի ինստագրամյան էջով դիմել է բժիշկներին՝ շնորհավորելով նրանց Առողջության միջազգային օրվա առթիվ։ Այդ տոնը նշվում է ապրիլի 7-ին։
«Ողջույն։ Ես, մարզչական շտաբն ու «Լիվերպուլը» ուզում ենք օգտվել հնարավորությունից ու շնորհակալություն հայտնել առողջապահության ոլորտում աշխատող բոլոր հիանալի մարդկանց իրենց կատարած աշխատանքի համար։ Այն ամենը, ինչ դուք անում եք, անհավանական է։ Ողջ «Լիվերպուլի» անունից ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել, կամ ինչպես մեզ մոտ՝ Գերմանիայում են ասում, vielen Dank»,- ասել է Կլոպը։