Իտալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն կարծիք է հայտնել կորոնավիրուսի համաճարակի մասին, տեղեկացնում է Tuttosport-ը:
«Շատերն են բողոքում, որ իրենց կյանքը բարդացել է: Նրանք չեն կարողանում սրճարաններ և գիշերային ակումբներ այցելել:
Այդպիսի մարդիկ ապշեցնում են ինձ: Այդ անուղեղները չեն հասկանում, որ այս վարակը մարդկային կյանքեր է արժենում:
Մնացեք ձեր գրողի տարած բնակարաններում ու մի փոքր մտածեք: Ֆուտբոլն ու այլ զվարճանքի վայրերը սեքս չեն. առանց դրանց կարելի է ապրել»,- ասել է Կասանոն:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը Իտալիայում անցել է 135.000-ը: