«Ռեալը» շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլա Սկիրան թվիթերյան իր էջում։
Հաղորդվում է, որ Մբապեն «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի տրանսֆերային գլխավոր նպատակն է, որը ցանկանում է ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Սակայն ֆրանսիական ակումբն էլ աշխատանքներ է տանում Մբապեի հետ պայմանագրի ժամկետը մինչև 2025 թվական երկարաձգելու ուղղությամբ։ ՊՍԺ-ն պատրաստ է երկու անգամ բարձր աշխատավարձ առաջարկել ֆուտբոլիստին։
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Մբապեն մասնակցել է 20 խաղի, խփել գոլ ու դարձել արդյունավետ փոխանցման հեղինակ։ Նրա ակտիվում նաև Չեմպիոնների լիգայի 7 խաղում խփած 5 գոլ կա։ Փարիզյան թիմի հետ նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022-ի ամառ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՖԻՖԱ-ն կորոնավիրուսի համաճարակի հետ կապված կփոխի տրանսֆերային պատուհանի ժամկետը։