«Յուվենտուսը» և «Բարսելոնան» բանակցություններ են վարում ամառային մի շարք տրանսֆերների շուրջ
Ըստ Calciomercato-ի ՝ «Բարսելոնան» հետաքրքրված է «Յուվենտուսի» կիսապաշտպան Ֆեդերիկո Բեռնարդեսկիով, ընդ որում իսպանական կողմը ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց առաջարկում է երկու խաղացող:
«Յուվենտուսին» առաջարկել են ինչպես Իվան Ռակիտիչին, այնպես էլ Սամուել Ումտիտիին, ովքեր երկուսն էլ նախկինում հետաքրքրված էին Ա Սերիա տեղափոխվելու տարբերակներով: