Դորտմունդ «Բորուսիան» միացել է «Գրեմիոյի» հարձակվող Էվերտոն Սոարեշի տրանսֆերի համար պայքարին: Այդ մասին հայտնում է Globo Esporte-ն:
Աղբյուրի համաձայն, վերջերս «Բորուսիան» կապ է հաստատել բրազիլական ակումբի հետ՝ հնարավոր տրանսֆերկ հետ կապված: Այնուամենայնիվ, «Էվերտոնը» ևս հետաքրքրություն է ցուցաբերում 24-ամյա բրազիլացու նկատմամբ, ում ուշադրության կենտրոնում ֆուտբոլիստը հայտնվել է դեռևս հունվարին:
Էվերտոնը ճանաչվել է Ամերիկայի գավաթի 2019-ի եզրափակչի լավագույն խաղացող, որտեղ նա լավագույն ռմբարկուի կոչումը կիսեց պերուացի Խոսե Պաոլո Գուերերոյի հետ: Անցած ամառ «Միլանը» և Լոնդոնի «Արսենալը» ևս հետաքրքրություն էին ցուցաբերում նրա նկատմամբ:
Transfermarkt կայքը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո: