«Բարսելոնայի» հարձակվող և ավագ Լիոնել Մեսսին հետաքրքրել է Միլանի «Ինտերին», հայտնում է Football Italia-ն:
Իտալական ակումբը ցանկանում է հաջորդ մրցաշրջանի համար պայմանագիր կնքել Մեսսիի հետ:
«Ինտերը. պատրաստ է բանակցություններ սկսել 32-ամյա ֆուտբոլիստի հետ: Աղբյուրը նաև նշում է, որ Մեսսիի հարազատ ակումբը՝ արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզը», արդեն իսկ առաջարկ է արել նրան:
Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2021 թվականի հունիսին: Նա 2005 թվականից է հանդես գալիս կատալոնական ակումբում:
Ավելի վաղ «Ինտերի» նախկին նախագահ Մասիմո Մորատին կարծիք էր հայտնել, որ միլանյան ակումբը ապագայում կարող է ստանալ Մեսսիին: Նրա խոսքով, «Ինտերի» ղեկավարությունը դեռ նախքան կարանտինային շրջանը սկսել է փորձեր անել Մեսսիին ձեռք բերելու համար: