Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան հայտարարել է՝ կասեցնել 2020թ․ ապրիլի 6-ից մինչև նոյեմբերի 30-ը նախատեսված օլիմպիական խաղերի որակավորման մրցումները։
Որոշումն ընդունվել է մարզիկների հանձնաժողովի, տարածաշրջանների կազմակերպությունների նախագահների և գործկոմի անդամների քննարկման արդյունքում:
Որակավորման մրցաշարերի նոր ժամանակացույցը կորոշվի դեկտեմբերի 1-ից։ Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։