UFC-ի ղեկավար Դեյնա Ուայթը հայտարարել է, որ կազմակերպելու է մրցաշարեր մասնավոր կղզում: Կղզում անցկացվող առաջին մրցաշարը պետք է լինի UFC 249-ը, որի հիմնական մենամարտում ամերիկացիներ Թոնի Ֆերգյուսոնը և Ջասթին Գեթժին կպայքարեն թեթև քաշային կարգում չեմպիոնի տիտղոսի համար: UFC 249-ը նախատեսված է անցկացնել ապրիլի 18-ին:
Մրցաշարը ի սկզբանե նախատեսվում էր անցկացնել Նյու Յորքում, բայց կորոնավիրուսի համաճարակի պատճառով Ուայթին թույլ չտվեց անցկացնել միջոցառումը նշանակված տեղում: Ֆերգյուսոնի մրցակիցը պետք է լիներ ռուս Խաբիբ Նուրմագոմեդովը, ով բաց կթողնի մրցաշարը։
«Եվս մեկ կամ երկու օր, և ես մասնավոր կղզի կվարձեմ: Այժմ ստեղծվում են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները, և ես կսկսեմ այնտեղ անցկացնել միջազգային մարտեր:
Ես չեմ կարող հավաքել բոլոր օտարերկրյա մարտիկներին ԱՄՆ-ում, այնպես որ նրանք թռչելու են այս կղզի, և այնտեղ մենք մարտեր ենք կազմակերպելու: Ապրիլի 18-ից UFC-ն վերադառնալու է», — Ուայթին մեջբերում է TMZ-ն:
Ուայթը շեշտեց, որ մրցաշարի բոլոր կազմակերպիչներն ու մասնակիցները պարբերաբար ստուգվելու են Covid-19-ի համար բժշկական անձնակազմի կողմից: