Ռուսաստանի հավաքականի և «Մոնակոյի» կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության ամենամեծ առաջընթաց գրանցած խաղացողը: The Score-ը մեկնաբանել է իր վարկածը:
«Գոլովինը ոգեշնչող խաղ ցուցադրեց Ռուսաստանում կայացած Աշխարհի 2018 թվականի առաջնությունում, երբ տանտերերը անսպասելիորեն հասան մրցաշարի քառորդ եզրափակիչ, որից հետո «Մոնակոն» վճարեց 30 միլիոն եվրո ռուս խաղացողին ձեռք բերելու համար:
Ֆրանսիայում նրա առաջին մրցաշրջանը լիակատար ձախողված էր: Սակայն այս մրցաշրջանում, չնայած ոչ հիասքանչ վիճակագրությանը, նա պարբերաբար մեծ ազդեցություն է ունենում թիմի խաղի վրա»,- նշված է կայքում:
Գոլովինը մոնեգասկյան ակումբ է տեղափոխվել Մոսկվայի ԲԿՄԱ-ից։