Ֆրանսիական ՊՍԺ-ն պատրաստվում է ձեռք բերել Միլանի «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի տրանսֆերը: Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը:
Պարբերականի հաղորդմամբ, ֆրանսիական գրանդը պատրաստվում է պահել խաղացողին՝ նրա տրանսֆերի դիմաց վճարելով 70 մլն եվրո:
Հիշեցնենք, որ այս պահին Իկարդին ՊՍԺ-ում հանդես է գալիս վարձավճարով: Ներքին առաջնությունում անցկացրած 20 խաղում խփել է 12 գնդակ: