«Վեսթ Հեմը» հետաքրքրված է չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի ծառայություններով: 31-ամյա ֆուտբոլիստը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին», 2019/20 մրցաշրջանում խաղում է «Ինտերի» կազմում՝ վարձավճարով:
Միլանյան ակումբը մտադիր է վերադարձնել խաղացողին, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես գերադասում էր բաժանվել ֆուտբոլիստից, ում պայմանագրով պետք է վճարի շաբաթական մոտ 500 հազար ֆունտ:
«Վեսթ Հեմը» պատրաստ է ձեռք բերել ֆուտբոլիստին, բայց միայն այն պայմանով, որ նա կհամաձայնվի կատարել աշխատավարձի էական կրճատում: Ըստ The Sun-ի ՝ մրճահարներն արդեն բանակցություններ են վարում ֆուտբոլիստի գործակալ Ֆերնանդո Ֆելիշևիչի հետ: