«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան հիշել է իր առաջին տպավորությունները հարձակվող Մարկուս Ռեշֆորդի վերաբերյալ, ով սկսեց խաղալ մանկունիանցիների հիմնական կազմում 2016-ին:
«Բոլորը գիտեն, որ Ռեշֆորդը յուրահատուկ խաղացող է: Լուի վան Գալի գլխավորած թիմի առաջին մարզման ժամանակ նա խփեց գոլ: Մարզանքից հետո Անդեր Հերերան եկավ ինձ մոտ և ասաց. «Տեսե՞լ ես այս տղային: Ի՞նչ լավն է, չէ: Նա կխաղա առաջին թիմում»: Հերերան առաջին մարզումից նկատեց Ռեշֆորդի տաղանդը:
Կարծում եմ, որ Մարկուսը «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայի ամենատաղանդավոր խաղացողն է, ինչ ես այս ակումբում եմ», — Մատայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը: