Ֆորմուլա 1-ի կազմակերպիչները պաշտոնապես հայտարարել են Կանաայի Գրան-Պրիի հետաձգման մասին։ Պատճառը կորոնավիրուսի համավարակն է։
Մրցումային ուիք-էնդը Մոնրեալում նախատեսված էր հունիսի 12-ից 14-ը։
Canadian Grand Prix organisers announce postponement of 2020 race. https://t.co/gpncDQwGgS
— F1 Media (@F1Media) April 7, 2020
Կանադայի Գրան-Պրին արդեն 9-րդն է, որը հետաձգվում է կամ չեղարկվում։ Ավելի վաղ Մոնակոյի և Ավստրալիայի Գրան-Պրիները հայտարարել էին, որ մրցաշարը այս տարի չի կայանալու։
Բահրեյնի, Վիետնամի, Չինաստանի, Նիդերլանդների, Իսպանիայի և Ադրբեջանի Գրան-Պրիները հետաձգվել են անորոշ ժամանակով։
Այսպիսով, մրցաշրջանի առաջին Գրան-Պրին հիմա նախատեսված է Ֆրանսիայում հունիսի 26-ից 28-ը։