Նիդերլանդների թագավորական ֆուտբոլային միությունը որոշել է ավարտին հասցնել դադարեցված առաջնությունը:
Պլանավորվել է՝ վերսկսել առաջնությունը հունիսի 19-ին: Խաղերի մեծ մասը կանցնի առանց հանդիսականների:
Ինչ վերաբերում է Նիդերլանդների թագավորական գավաթի եզրափակչին, նպատակ ունեն այն անցկացնել հնարավորինս ուշ, որպեսզի երկրպագուները ներկա գտնվեն: Փլեյ-օֆֆի խաղերը կանցկացվեն մեկ խաղով՝ երկուսի փոխարեն:
Եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, մյուս մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 21-ին: