«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Լուիշ Նանին իր կարծիքն է հայտնել նախկին թիմակից՝ Կրիշտիանու Ռոնալդուի մասին.
«Այն խաղացողներից մեկը, որն իսկապես զարմացրել և մեծ տպավորություն է թողել ինձ վրա, դա Սքոուլզն էր: Նա անհավանական էր:
Ինձ համար աշխարհում լավագույնը Կրիշտիանու Ռոնալդուն է: Լավագույն խաղացողնե՞ր: Ես շատերին եմ տեսել, այդ թվում՝ Մարադոնային ու Պելեին:
Կան բազմաթիվ անժխտելի փաստեր, որոնց հիման վրա ես ընտրել եմ լավագույնին: Թվերը երբեք չեն ստում: Ռոնալդուն լավագույնն է աշխարհում»,-ասել է Նանին: