«Միլանի» պաշտպան Էրնանդեսը հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է Marca-ն: Ֆուտբոլիստի արժեքը գնահատվում է մոտ 40 միլիոն եվրո:
Հաղորդվում է, որ Էրնանդեսի ծառայություններով հետաքրքրված է նաև Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը»:
Էրնանդեսը «Միլան» էր տեղափոխվել անցած ամառ Մադրիդի «Ռեալից»՝ 20 միլիոն եվրոյի դիմաց: Այս մրցաշրջանում պաշտպանը միլանյան թիմի կազմում անցկացրել է 25 հանդիպում և դարձել 6 գոլի հեղինակ: