Բուլղարիայի հավաքականի նախկին հարձակվող Դիմիտար Բերբատովը նշել է, որ բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Ֆրանսան, որի հետ նա հանդես է եկել «Բայերում», իր երբեմնի լավագույն թիմակիցն է հարձակման գծում.
«Ռունիի և Քինի նման, մենք լրացնում էինք միմյանց: Մեր միջև փոխադարձ հարգնք կար: Մենք մեկս մյուսին օգնում էինք ավելի լավը լինել, և դա մեր թիմին ավելի ուժեղ էր դարձնում: Ես ու Ֆրանսան շատ գոլեր ենք խփել իրար հետ: Հիշում եմ՝ ինչպես «Բավարիային» ոչնչացրինք 4:1 հաշվով, այդ ժամանակ մեզնից յուրաքանչյուրը երկու գոլ խփեց:
Նա չգիտեր ո՛չ անգլերեն, ո՛չ գերմաներեն, այդ իսկ պատճառով դաշտի սահմաններից դուրս մենք չէինք շփվում իրար հետ: Բառացիորեն չէինք շփվում: Երբ խաղը սկսվում էր, կարծես մենք միասին էինք քնում: Ինձ դուր էր գալիս այդ տղայի հետ խաղալը: Դա անհավանական էր»,- Բերբատովի խոսքերբ է փոխանցում Goal-ը:
Դիմիտարը կարիերան ավարտել է 2018 թվականին: