«Վուլվերհեմփթոնի» հարձակվող Դիոգո Ժոտան ասել է, որ ակումբների մեծ մասը և հանրությունը կհամաձայնեն ճանաչել «Լիվերպուլին» չեմպիոն, եթե մրցաշրջանը չխաղարկվի:
«Եթե, ցավոք, չհաջողվի ավարտել մրցաշրջանը, ապա ես կարծում եմ, որ շատ քչերն են դեմ լինելու Լիվերպուլին չեմպիոն ճանաչելուն: Իհարկե, միշտ կլինեն մրցակից ակումբներ, որոնք դեմ են ինչ-որ բանի, բայց ես կարծում եմ, որ մարդկանց 95%-ը համաձայն կլինի այս որոշման հետ: Կարծում եմ, որ դա արդար կլիներ»,- մեջբերում է Ժոտային The Guardian-ը:
Ավելի վաղ, «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Պիտեր Շմայխելը ասել էր, որ մերսիսայդյան ակումբը չեմպիոն դառնալու համար պետք է ավարտի մրցաշրջանը։