Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը մասնակցել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի չելենջին: Նա արագության վրա ճնշամկանի (պրես) մարզում է արել: Մեջքի վրա պառկած դիրքից ոտքերն ու ձեռքերը պետք է բարձրացնել վերև ու 45 վայրկյանի ընթացքում հնարավորինս շատ ձեռքի ափերով դիպչել ոտքի թաթերին:
Արդյունքում 19-ամյա նորվեգացուն հաջողվել է կատարել վարժությունը 124 անգամ: Պորտուգալացին կատարել էր 142 կրկնում ։
«Կրիշտիանու, մարտահրավերն ընդունված է: 45 վայրկյանում 124 կրկնում: Վատ չէ, չէ՞: Ի՞սկ ինչ արդյունք ունեք Դուք»: — գրել է Հոլանդը Instagram-ում: