«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի չելենջին մասնակցել է հարավաֆրիկացի վազորդուհի Քաստեր Սեմենիան: Մարտահրավերի էությունն այն է, որ պետք է արագության վրա ճնշամկանի (պրես) մարզում անել․ մեջքի վրա պառկած դիրքից ոտքերն ու ձեռքերը պետք է բարձրացնել վերև ու 45 վայրկյանի ընթացքում հնարավորինս շատ ձեռքի ափերով դիպչել ոտքի թաթերին:
Պորտուգալացին դա արել է 142 անգամ, բայց 29-ամյա Սեմենիան, ով կրկնակի օլիմպիական չեմպիոն է, գերազանցել է Ռոնալդուին՝ հատկացված ժամանակում կատարելով վարժությունը 176 անգամ: