Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը դեմ է արտահայտվել կորոնավիրուսի պատճառով աշխատավարձերի կրճատմանը։
«Աշխատավարձերի կրճատումը անիմաստ զոհաբերություն է։ Ես կողմ եմ, որպեսզի ֆուտբոլիստները ստանան ամբողջական աշխատավարձերը և բաժանեն դրանք բարեգործական նպատակներով։
Կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնք այս օրերին օգնության կարիք ունեն»,-Կրոսի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ մի շարք ակումբներ կորոնավիրուսի համավարակի պայմաններում կրճատել են իրենց թիմի խաղացողների և աշխատակիցների աշխատավարձերը։