Իտալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն հիշել է 2006-2007 թթ. մրցաշրջանը, երբ հանդես էր գալի «Ռեալի» կազմում.
«Ինձ համար լավագույն մրցաշրջանն էր Կապելոյի գլխավորությամբ: Մինչ մրցաշրջանի մեկնարկը նիհարեցի 10 կգ-ով ու 82 կգ էի: Առաջին 2 խաղը սկսեցի մեկնարկային կազմում, իսկ երրորդին նստեցի պահեստայինների նստարանին: Ես մեղադրում էր Ֆաբիոյին, բայց հիմա գիտակցում եմ, որ ես էի մեղավոր: Ինձ հետ նա շատ բան է ապրել:
Բեքհեմն իմ ակումբակիցն էր: Նա ռոք-աստղ էր` հայտնի ամբողջ աշխարհում, բայց նաև փակ մարդ էր: Չնայած, ես նրանից ավելի լավն էի (ժպտ. է),-ասել է Կասանոն: