Իտալացի լեգենդար մարզիչ Մարչելո Լիպպին բարձր է գնահատել չինական «Գուանչժոու Էվերգրանդ» ակումբի գլխավոր մարզչի՝ Ֆաբիո Կանավարոյի ներուժը:
«Նա պատրաստ է վերադառնալ Իտալիա: Այո, ես կարծում եմ, որ լիովին պատրաստ է: Նա ունի իմաստություն, փորձ, նա գիտի, թե ինչպես կարող է ազդել իր կողքին աշխատող մարդկանց վրա»,- մեջբերում է Լիպպին Football-italia-ն:
Հիշեցնենք, որ 2019թ Կանավարոյի գլխավորությամբ «Գուանչժոու Էվերգրանդը» դարձել է չինական Սուպերլիգայի չեմպիոն: