«Բավարիայի» լեգենդ Օլիվեր Կանը, ով այժմ մյունխենյան ակումբի խորհրդի կազմում է, մեկնաբանել է հարձակվող Թոմաս Մյուլերի հետ պայմանագրի երկարաձգումը:
«Մենք ուրախ ենք, որ կարողացանք այնպիսի ֆուտբոլիստ պահպանել ակումբում, ինչպիսին Թոմաս Մյուլերն է: Տասը տարվա ընթացքում, իր խաղով և օրինակելի վարքով, նա մեծ ազդեցություն ունեցավ ակումբի վրա:
Իր հաջողությունների շնորհիվ, «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի հետ միասին, Թոմասը հայտնի դարձավ ամբողջ աշխարհում»,- մեջբերում է լեգենդար դարպասապաին ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Մյունխենի «Բավարիան» իր պաշտոնական կայքում հայտնել է հարձակվող Թոմաս Մյուլերի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։