Ա սերիան դիտարկում է մրցաշրջանի մնացյալ հատվածի անցկացման հնարավորությունները։
Ծայրահեղ տարբերակներից մեկն այն է, որ բոլոր ակումբները հավաք անցկացնեն Հռոմում, իսկ այնուհետև մնան մայրաքաղաքում 45 օր՝ ավարտին հասցնելով առաջնությունը։
Դա թույլ կտա խուսափել կորոնավիրուսի համավարակից։ Նախատեսվում է, որ խաղացողները պարբերաբար կորոնավիրուսի թեստեր են հանձնելու։
Լրագրողները հնարավորություն չեն ունենա հանդիպումներին ներկա լինելու, իսկ մրցավարները թիմերի հետ են լինելու։