ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է «Լիվերպուլի»՝ հնարավոր չեմպիոնական տիտղոսի մասին՝ ընդգծելով, որ բացառվում է այնպիսի սցենար, որի դեպքում, եթե ընթացիկ մրցաշրջանը հնարավոր չլինի ավարտին հասցնել, «Լիվերպուլը» մնա առանց Անգլիայի Պրեմիրեր Լիգայի չեմպիոնական տիտղոսի:
«Դժվարությամբ եմ պատկերացնում, որ նրանք չկարողանան այդ երկու հաղթանակն ապահովել ու անհասանելի դառնալ մրցակիցների համար: Իհարկե, ցավալի կլինի, եթե խաղերն անցկացվեն դատարկ տրիբունաների ուղեկցությամբ, առանց երկրպագուների»,- նշել է Չեֆերինը:
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Յուրգեն Կլոպի սաները 25 միավորի առավելություն ունեն երկրորդ հորիզոնականում ընթացող «Սիթիի» նկատմամբ և մինչև առաջնության ընդհատվելը «Լիվերպուլին» պակասում էր միայն երկու հաղթանակ՝ ժամանակից ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոն հռչակվելու համար: