McLaren Formula One-ի նախկին թիմի ղեկավար Ռոն Դենիսը կօգնի Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայության անձնակազմին`կորոնավիրուսի համաճարակի ժամանակ:
72-ամյա գործարարը մասնակցել է 12-ժամյա հերթափոխով բուժաշխատողներին անվճար տաք սնունդ տրամադրելու նախագծին՝ նվիրաբերելով 1 միլիոն ֆունտ ստեռլինգ:
«Նման ժամանակահատվածում մարդիկ և բիզնեսները պետք է միավորվեն ուժերը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: Ես ուրախ եմ ղեկավարել այս նախաձեռնությունը. սա նշանակում է, որ բուժաշխատողները կունենան ևս մեկ պակաս խնդիր», — մեջբերում է Դենիսին The Telegraph-ը: