Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը կոճի վիրահատությունից հետո շարունակում է ապաքինումը։
AS-ը գրում է, որ 28-ամյա բելգիացու ապաքինումը լավ է ընթանում վիրահատությունից հետո։ Թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես Ազարը լավ է իրեն զգում ու պատրաստ կլինի դաշտ վերադառնալու մայիսին։
Ազարը հույս ունի օգնել թիմին մրցաշրջանի մնացյալ հատվածում, եթե մրցաշրջանը վերսկսվի։
Հիշեցնենք, որ Էդեն Ազարը «Ռեալ» տեղափոխությունից հետո երեք անգամ վնասվածք է ստացել։ Վերջին վնասվածքից հետո «արքայական» ակումբն ու ֆուտբոլիստը որոշում կայացրին վիրահատություն կատարելու։