ՖԻՖԱ-ն որոշ հարցերի շուրջ պայմանավորվածության է հասել ֆեդերացիաների, լիգաների ու ակումբների ներկայացուցիչների հետ:
Բոլոր կողմերը եկել են այն եզրահանգման, որ հունիսի 30-ին առաջնություններն ավարտված չեն լինի: Այդ պատճառով որոշում է կայացվել տեղափոխել տրանսֆերային պատուհանը: ՖԻՖԱ-ն պատրաստ կլինի հաստատել տեղափոխությունը, եթե նոր տրանսֆերային պատուհանը լինի նախորդ և հաջորդ տրանսֆերային պատուհանների միջև:
Որոշում է կայացվել նաև, որ այն պայմանագրերը, որոնք ավարտվում են այս տարվա հունիսին, կերկարաձգվեն: ՖԻՖԱ-ն նաև կոչ է արել ակումբներին բոլոր միջոցներով փորձել պահել աշխատողներին՝ նվազեցնելով աշխատավարձները: Խորհուրդ է տրվել նաև մասնակցել պետական ծրագրերին: