Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Օդրիոսոլան, որը վարձակալական հիմունքներով խաղում է «Բավարիայում», խոսել է «արքայական» ակումբում իր ապագայի մասին։
«Վնասվածքից հետո, որը ստացել էի ապրիլին, ես այլևս առաջվանը չեմ, քանի որ երկար ժամանակ է չեմ մարզվել։ Ինձ անգամ վազել չէր կարելի։
Ես ուղղակի լավագույն մարզավիճակում չէի խաղալու համար։ Ես պետք է անկեղծ լինեմ։ Ես զգում եմ վստահություն Զիդանի կողմից, այնպես որ կասկած չունեմ, որ իմ ժամանակը «Ռեալում» գալու է»,-Օդրիոսոլայի խոսքն է մեջբերում Marca-ն։
Ավելի վաղ տեղեկություն կար, որ «Ռեալը» մտադիր է վաճառել 24-ամյա իսպանացի ֆուտբոլիստին։