«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան քննադատել է ֆրանսիացի բժիշկների գաղափարը, ովքեր առաջարկել են փորձարկել կորոնավիրուսի պատվաստանյութը Աֆրիկայում:
«Ցանկանո՞ւմ են փորձարկել Աֆրիկայում կորոնավիրուսի պատվաստանյութը: Այս երկու տղաները բժի՞շկ են, թե՞ ծաղրածուներ:
Ես նույնիսկ չէի պատկերացնում ռասիզմի նման դրսևորում: Դա այտառակություն է և անընդունելի: Մենք պետք է միասնական լինենք և ձեռք-ձեռքի տված աշխատենք այս վիրուսի դեմ պայքարելու համար»,- գրել է Ալաբան սոցկայքերում: