Անգլիական «Տոտենհեմը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը պաշտպան Սերժ Օրյեի հետ: Այս մասին հայտնում է soccerlink-ը:
Աղբյուրի համաձայն, Ժոզե Մոուրինյոն բարձր է գնահատում 27-ամյա ֆուտբոլիստի որակները և ապագայում մեծ հույսեր է կապում նրա հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Օրյեի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»: